Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում :

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբո□ջ-ամբողջ
     թ□չել-թռչել
    կդար□նե՞ն-կդաձնեն
    եր□եք-երբեք

  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական-անսովոր

բ/ փոքրիկ-մեծ

գ/ սիրունիկ-տգեղ

դ/տխուր-ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տխուր գրիչ, նշանակում է վատ աշխատող։

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-ավտովթար
բ/աֆիցեր-ոստիկան
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
    Ընտանիք-ընտանիքներ
    շնիկ-շնիկներ

Քաղաք-քաղաքներ
շենք-շենքերում


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Նստում է      երորդ դեմք
Ապրում էր երորդ դեմք
բարկացել էր երկրոդ դեմք
ասել է երորդ դեմք

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը,—————ճշմարտություն—————— քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, ————Աստված—————— էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է———————գովելի———,

դ/դատարկ ————տակառը—————— բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:


               Արևածաղիկ                     
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն: 

Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Չաղլիկ տղա է։ Ապրում էր տանիքում։ Նաև ուներ մի պուճուրիկ շարժիչ։
  2. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

    Ճիշտ ասեմ, ես չէի ուզի։

  3. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր շուն ունենալ։
  4. Ինչպ ––ե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

    Ես կուզեի, որ մանչուկին շուն նվիրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *