Ակսել Բակունց
Մթնաձոր
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Պատմություն
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
Մեղկեր
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փ□ած-Փտած
եր□-երբ
փա□չում-փախչում
ար□ին-արջին
- Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
Պարում են։
- Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս – մութ
բ/թաց -չոր
գ/ջահել -ծեր
դ/կենդանի -անկենդան
- Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Նրա մաղերը այդքան խիտ են, ոնց անտառը։
- Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.
ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն
գ/ուժեղ, խլացնող ձայն
դ/կոշտ, կոպիտ ձայն
- Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ.
ա/գայլերը-ոռնում են
բ/վարազները-ժանիքով վարում են հողը
գ/ծառերը-ընկնում են
դ/արջերը-պար են խաղում - Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
երկյուղ-երկյուղել
երկար-երկարել
Հարվածով-հարվածել
որսի-որսել
- Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
- Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
ծառեր արջեր։ - Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Պոզեր ունի այծ ճէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
թիթեռ
- Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
- Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ
- Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:
Արջ վախենում էր վարազից, քանի որ նա գիտեր վարազի ժանքը։
- Նկարագրի՛ր վարազներին:
Վարազները շատ մեծ ժանիքներ ունեն։ - Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
Ինձ դուր չի եկել այն մասը երբ ասում էին, որ Մթնաձորը ասում էր մուգ-կանաչ։