Ուզունդարա
Ուզունդարան հիմնականում պարվել է հարսանեկան արարողությունների ժամանակ։ Տարածված է հատկապես Արցախում։ Որպես ծեսի մաս կատարել են հարսնացուները և հարսները՝ նորահարսին պարի մեջ քաշելու արարողության ժամանակ։ Հետագայում կատարվել է նաև խնջույքների և տոնախմբությունների ժամանակ։ Պարաձևը կազմված է ոտ փոխելու, օձաձև և երկուս գնալ – երկուս դառնալու, թեթև թռիչքներով քայլերից, որոնք միացվում են կատարողի ընտրությամբ։ Շարժումները դանդաղ են, հանդիսավոր, ձեռքերի շրջանաձև, պտույտներով և խիստ կանացի, որոնք ընդգծում են կատարողի մարմնի ու շարժուձևի գեղեցկությունը։
Յայլի
Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարում են տղամարդիկ։ Տարածված է Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում, Զանգեզուրում և Արցախում։ Այս պարին բնորոշ են ոտքով շեշտակի հարվածները գետնին։ Յայլի պարն ունի երկու տարբերակ։Առաջին տարբերակը պարում են ձեռքերը բռնած, դեպի աջ շարժմամբ, արագ տեմպով։Երկրորդ տարբերակում ընտրում են պարագլուխ («մայր»), բոլոր պարողները վերցնում են մեկական ճիպոտ և իրար ետևից շարված, առանց ձեռքերը բռնելու պարում՝ կրկնելով պարագլխի այլևայլ շարժումները, եթե մեկը սխալվեց կամ ուշացավ, մնացած պարողները, շարժումը կատարելուց հետո, նրան «ծեծում են» ձեռքի ճիպոտներով։
Բառերը
Իմանաս, ուր եմ հասել, Ամա՜ն, ամա՜ն յարո ջանՃամփեդ, շատ եմ սպասել, Սևիկ-սիրուն Մարո ջան։Հենց որ կպնի արևը, Ամա՜ն, ամա՜ն յարո ջան, Քեզի ղրկեմ բարևը , Սևիկ-մևիկ Մարո ջան։Սարի դոշին սեզ խոտը, Ամա՜ն, ամա՜ն յարո ջան։Քաշեմ յարի կարոտը, Սևիկ֊մևիկ յարո ջան։Սա րվորը սա րով գնաց, Ամա՜ն, ամա՜ն յարո ջան։Իմ յարը խռով մնաց, Սևիկ֊սիրուն Մարո ջան։Կողբա ելան սելերը,Կտրան հոգուս թելերը,Կամա՛ց քշեք սելերը,Կապեմ չուլքուս թելերը։Ալ էղնիմ, ալ էղնիմ,Դոշիդ վրա խալ էղնիմ.Թուշդ պագնեմ զօր-գիշեր,Ես քո սիրած յարոն եմ։Աղջի՛, գնանք մեր բախչեն,Բանանք մեր սրտի բոխչեն,Պագըմ դու տուր, պագըմ՝ ես,Թող դուշմաններն ամաչեն։Ալ էղնիմ, ալ էղնիմ,Դոշիդ վրա խալ էղնիմ.Թուշդ պագնեմ զօր-գիշեր,Ես քո սիրած յարոն եմ։Հա՜յ առնում եմ, առնում եմԹևերս էկավ , թռնում եմ, Գնացել ես, էկել ես,Հա ՜յ առնում եմ, առնում եմ, Ուզուն բոյդ քոքել եմ:Թերևս էկավ, թռնում եմ։ Գնացիր, էկար բարով,Հա՜յ առնում եմ, առնում եմ, Ինձի տվիր ժեռ քարով,Թևերս էկավ, թռնում եմ։Մուղնիա ջուրը սառն ա,Հա՜յ առնում եմ, առնում եմ,Մուղնի էրթողն իմ յարն ա,Թևերս էկավ, թռնում եմ։Սար կա սարի նման չի Հե՜յ, հե՜յ, ջա՜ն, Նազ մի արա,Յար կա՝ յարի նման չի Մինթանով թոզ մի արաՔո մերն ինձի հավան չի, Հե՜յ, հե՜յ, ջա՜ն, Նազ մի արա,Սերս սերի նման չի, Մինթանով թող մի արա ։