Քաղաքը չէր սիրում ձմեռը: Քաղաքի սիրելիներն արևն ու կապույտ ծովն էին: Քաղաքում երբեք չէին սպասում ձմռանը, նախապատրաստվում նրա գալուն: Տարիներ առաջ ձմեռը հայտնվել էր քաղաքում ուշ գիշերով, փափուկ ձյան պարկով, երկնագույն եղյամով և պայծառ ձնափաթիլներով: Նա այնպես էր հրճվում իր ստեղծած հեքիաթով և արդեն կանխազգում քաղաքի բնակիչների ուրախությունը, երբ նրանք տեսնեին ձմռան ամբողջ հմայքն ու գեղեցկությունը… Սակայն առավոտյան վրա հասավ հարավային քամին, արևը ժպտաց, և ամբողջ հեքիաթը հալվեց, հոսեց առվակներով: Շրջապատը դարձավ գորշ, անհրապույր: Ձմեռը չարացավ և այնուհետև քաղաք էր բերում միայն ծակող ձյուն և խիստ սառնամանիք: Մի անգամ նա նույնիսկ փորձեց սառեցնել ծովը, սակայն` ապարդյուն: Դրա համար էլ ամեն տարի ձմեռը քաղաքի վրա էր թափում իր ողջ չարությունը, քաղաքն էլ չէր սիրում ձմեռը:
Category Archives: Ամանոր նախագիծ
Ես տոնածառը եմ պատրսատում
Ամանորյա ասիկներ
Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն – գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:
******************************