September 4

Ճամփորդություն դեպի Դենդրոպարկ

Ես ամռանը իմ ընտանիքի հետ գնացել էի Դենդրոպարկ։ Ճանապարհի մի մասը ես ձիով գնացի։ Երբ մտանք Դենդրոպարկ, ես հայտվեցի բնության գրկում։ Այնտեղ շատ-շատ գեղեցիկ էր, և մարդիկ իրենց երեխաների հետ խաղում, ման էին գալիս և բույսերին չէին վնասում։ Մենք նկարվեցինք աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեկվոյայի մոտ, որտեղ հանդիպեցինք այգու ծեր պահակ այգեպանին՝ Բաբկեն պապին։ Իմ եղբայրն ու հայրիկը նրա հետ երկար խոսում էին և հայրիկս խդրեց իրեն տալ մայրի ծառի կոնը, որ նրա սերմերից նոր ծառ աճացնի։ Բաբկեն պապիկը խոստացավ հայրիկիս, որ կբերի այդ կոնը։ Մենք գնացինք առաջ իմ քարտեզի օգնությամբ և հայտնվեցինք ծաղիկների հովտում։ Այնտեղ երկար մնացինք, շատ նկարներ արեցինք։ Երբ հետ էինք գնում, նորից հանդիպեցինք Բաբկեն պապիկին, նա տվեց մեզ այդ կոնը, և մենք գնացինք տուն։


Posted September 4, 2023 by lusinevardanyan in category Uncategorized

About the Author

Ես Լուսինե Վարդանյանն եմ: Ես սիրում եմ նավագել դաշնամուր, խաղալ, դաս անել և սպորտով զբաղվել:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*